Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Դարձ

Դարձ
29.12.2024 | 19:20

Եվ այցի եկան մեզ սովի օրեր,

և մեղքին սահեց հոգիս պատանի,

վրաս խուժեցին չարք ու սատանի

լեգեոնները սև, հազարոտանի,

կուրացել էի, ճամփաս մոլորել:

Բայց Քո ձեռքը միշտ, Հուշումդ ոսկե,

թե՝ որդի, այս է բարի ու արդար,

թե ոչ՝ կդառնաս ստորին պատառ,

գազանի ձեռքին, որ չունի դադար,

Ինձ լսիր, որ տամ քեզ կյանքի խոսքեր:

Եվ այսպես. Շնորհ Տերը ինձ արեց,

և ինչ տվել էր Մոր որովայնից,

կրկին բերում ու հիշեցնում էր ինձ,

որ ճարակեի արդար կարգերից

և ճանաչեի Աստծո Բանն անեղծ:

Եվ մոլեխոտ են շատերը ցանում,

ե՛լ, Աստված, մեր մեջ պատերազմելո՛ւ,

բանավոր զորքի շարքե՛ր կազմելու,

ապաշխարության խո՛սք ռազմելու,

բժշկելո՛ւ մեզ Քո ծիածանում:

Եվ ով բացում է չարքերի դպրոց,

թող պատասխա՛ն տա Քո Խոսքի Սրին

որ պիտ պատառի՛ մի օր այծերին,

չխնայելով մանուկ ու ծերին,

զի Քո Խոսքերից ժայթքելու է բո՛ց:

Չէ՛, մեղքին պիտի չգնա՛նք, եղբա՛յր,

այլ մեղքի համար հարկ է հառաչե՛նք,

մեր անցյալների վարքի՛ց ամաչենք

և կատարյալիդ կարգը ճանաչենք,

օրինակելո՛վ, դառնալով սուրբ ա՛յր:

Եվ արդ, խոսում ենք որպես թագավոր

և Թագավո՛րն է խոսքերս ուղղորդում

և փա՛ռք ենք տալիս Հորը և Որդուն,

և խնդրում` Հոգով պահել մեզ արթուն,

ամենայն ժամի ու ամենայն օր:

Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5563

Մեկնաբանություններ